Արման Գևորգյան (նոյեմբերի 12, 1977(1977-11-12), Երևան, Հայաստան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Հայտնի է «Անիրական սեր» և «Հաջողության հորոսկոպ» ֆիլմերով։
Արման Գևորգյանը ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում։ 1994 թվականին ընդունվել է Ռազմաօդային ակադեմիա, 2006 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ռեժիսուրայի ֆակուլտետ[1]։
2001 թվականին աշխատանքի է ընդունվել «Արմենիա» հեռուստաընկերություն որպես մոնտաժի ռեժիսոր, իսկ 2005 թվականին՝ Հանրային հեռուստաընկերություն՝ որպես թոք շոուի ռեժիսոր։
2008 թվականից աշխատել է Շանթ հեռուստաընկերությունում որպես հեռուստասերիալի ռեժիսոր։ 2011-2013 թվականներին աշխատել է Բեգ Սաունդ կինոընկերությունում, ռուսական հեռուստաընկերությունների համար թողարկել 3 մինի սերիալ։
2014 թվականին «New Art Cinema Production» կինոընկերության հետ թողարկել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Անիրական սեր»։
2015 թվականին «Սպուտնիկ ի Տրիո Ֆիլմ» կինոընկերության հետ թողարկել է «Հաջողության հորոսկոպ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Նույն թվականին «Էխո ֆիլմ» կինոընկերության հետ թողարկել է «SOS, Ձմեռ պապ կամ ամեն ինչ կիրականանա» ամանորյա ֆիլմը։